ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունվարի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։
Ըստ աղբյուրի՝ զինծառայողները կատարելագործել են եղանակային տարբեր պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակություններն ու քողարկման հմտությունները։
