fbpx
Իրավական

Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ ՔՕ-ի 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում: Մարուքյանը նաև հայտարարեց՝ իր հասցեին հնչած կոնկրետ սպառնալիքների հարցով դիմել է գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազությունը պատգամավորի գրությունն ուղարկել էր Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն որպես հանցագործության մասին հաղորդում:

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ