Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

Հրապարակող՝

marutyan

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։

«Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, «Կանաչ քաղաք», ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները:
Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները քաղաքային տնտեսության այլ ծրագրերի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ