Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․
«Այցելել եմ համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել։
Համայնքային պոլիկլինիկաների վերազինումը, վերանորոգումն ու կահավորումը մեր նախընտրական ծրագրի կարեւոր մասերից էր։
Քաղաքի այս տարվա բյուջեով ֏200 միլիոն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռքբերելու համար։ Սա շուրջ եռակի ավելի է, քան 2018 թվականի բյուջեով։
Ծրագիրը շարունակական է։ Հասնելու ենք նրան, որ քաղաքի բոլոր պոլիկլինիկաները որակյալ բուժծառայություն մատուցեն երեւանցիներին»։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/655822218394750?__cft__[0]=AZUj8_KNj8fUY1sOpppxvwbgM5zL6RCeavV8NkHrAGFsuhR-W6xY3wsygdrLE4jwjfI0j1dEFmvpcwVycXKt_2SpnykpKc4EdjOeAiebboH7XUqLAvzH-2IFEm7euhUCqCutrzkVlaU15GrkJoFrsqAqRpXz4a6PD0Wwk3-L64uW7Q&__tn__=%2CO%2CP-R
