fbpx
Հասարակություն

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի արդյունքների ամփոփման և 2021 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որը նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է, տեղեկացնում են մարզպետարանից։

Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սուրեն Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

Զեկուցելով օրակարգային հարցերը՝ Ա. Բաղրամյանն ընդգծել է, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների, և որևէ լուրջ խնդիր չկա:

Քննարկելով օրակարգի հարցերը՝ մարզպետ Ահարոն Սահակյանը զորակոչի պատշաճ իրականացման տեսանկյունից կարևորել է բոլոր պատասխանատու կառույցների կողմից արհեստավարժ, համբերատար աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով հետպատերազմական շրջանով պայմանավորված խնդիրները և մեր քաղաքացիներից շատերի գերզգայուն վիճակը:

Նա նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել հընթացս հանդիպող խնդիրների լուծմանը:
Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ