«Ռեջինան» հայտնել է Ֆիլիպո Ինձագիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
48-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել Բ Սերիայի ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ռեջինան» մրցաշարում զբաղեցրել է 14-րդ տեղը։
Ինձագիի վերջին աշխատավայրը եղել է «Բրեշիան», որը նա գլխավորել է անցած մրցաշրջանում:
