«Բենֆիկայից» 3-0 պարտություն կրելուց հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հնարավոր պաշտոնանկության մասին։
Նա կարծիք է հայտնել, որ մարզչի փոփոխությունը չի կարող ինչ-որ բան լուծել։
Դե Յոնգը նշել է, որ իրենք բոլորը քրտանաջան աշխատում են մարզումների ժամանակ ու փորձում են ամեն ինչ ներդնել խաղադաշտում։
Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին 2 խաղերում պարտություն է կրել ու երկուսում էլ՝ 3-0 հաշվով։