fbpx
Խորհրդարան

Մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ և ուսուցիչներ:

Հյուրերը շրջել են ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և պատգամավոր Արման Բոշյանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Լենա Նազարյանը կարևորել է երիտասարդների հետ նման հանդիպումները, նշելով, որ դրանք ստեղծում են անմիջական շփման հարթակ՝ հնարավորություն տալով առավել մոտիկից ծանոթանալու օրենսդրական գործընթացներին: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ խորհրդարանը քաղաքական թիվ մեկ կառույցն է, որտեղ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները պատրաստակամ են լսելու բոլոր խնդիրները և հնարավորության շրջանակում տալու դրանց օրենսդրական կարգավորումներ: Լենա Նազարյանը հավելել է. «ԱԺ-ն նաև վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, հաստատում կամ մերժում է նրա ներկայացրած ծրագրերը, հարցեր տալիս կառավարության անդամներին: Հայաստանի համապետական գրեթե բոլոր մարմինները այս կամ այն չափով ձևավորվում են հենց այստեղ, այս դահլիճում տեղի ունեցող քվեարկությունների միջոցով»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երեխաները և երիտասարդները երկրի ապագան են՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրն իրենց համայնքի խնդիրների ականատեսն է, այդ խնդիրների լուծման մասնակիցը և պահանջատերը:

Պատգամավոր Արման Բոշյանն էլ իր հերթին դպրոցականներին է ներկայացրել խորհրդարանի կազմը, կառուցվածքը, օրենսդրական գործընթացները, Աժ մշտական հանձնաժողովների գործունեությունը: Խորհրդարանականը փաստել է. «Այս շփման միջոցով փորձում ենք մեր ուղերձը հղել ապագային՝ ասելով՝ մենք այստեղ ենք համագործակցելու և կերտելու մեր ապագան: Դուք կարող եք հենվել մեզ վրա, դուք կարող եք և պարտավոր եք նոր թիրախներ սահմանել»:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ընտրությամբ Գեղարքունիքի մարզից խորհրդարան են այցելել Մարտունու և Ճամբարակի տարածաշրջանները ներկայացնող տաս դպրոցականներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ