Մարզիչները չեն օգտվում «սոցփաթեթ»-ից, կարելի է փուլային լուծում գտնել. Ջուլֆալակյան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
47682284_2279200358766397_3875825904349347840_n

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց սպորտի և երիտասարդության բնագավառից: Պատգամավորը նշեց՝ մարզիչները չեն օգտվում «սոցփաթեթ» հասկացությունից:

«Հասկանում եմ, որ գուցե մեծ թիվ են կազմում, բայց կարելի է փուլային լուծում գտնել՝ սկզբում ներառել գլխավոր մարզիչներին և երկրորդ մարզիչներին, 70 մարդու մասին է խոսքը»,- ասաց նա:

Ջուլֆալակյանին նաև հետաքրքրում էր՝ արդյո՞ք մարզահագուստի փոփոխություն չի նախատեսվում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը պատասխանեց, որ հարցը նախ պետք է դիտարկել մանկավարժական ասպեկտում, եթե մանկավարժներն ունեն այդ հնարավորությունը, սպորտի բնագավառի ներկայացուցիչը ևս պետք է ստանա: Ղազարյանն ասաց, որ այս հարցով քննարկումներն անց են կացվել:

«Պետք է չմոռանանք, որ ունենք մարզիչ-մանկավարժների ևս մեծ զանգված, հարցը քննարկման փուլում է: Համազգեստը վերանայվել է, դա այն խնդիրներից է, որ այս պահին չենք կարող ծավալուն այս հարցը լուծել»,- ասաց նա:

Հաղորդում է shantnews.am-ը։

Ամենաթարմ