fbpx
Սպորտ
15:19 21/02/2020

Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին։

Պարգևատրման արարողությունից հետո ծանրամարտիկ Գոռ Մինասյանն ասել է, որ 2020 թվականի իր խնդիրը համարում է Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվելը, հետո արդեն գնալ օլիմպիական ոսկու հետևից:

«Շատ մարտական եմ տրամադրված. առաջ աստված, ամեն ինչ լավ կստացվի», – ասել է ծանրամարտիկը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է մինչև 2050-ն առնվազն 25 օլիմպիական մեդալ ունենալու դրված նշաձողը, մարզիկը պատասխանել է. «Ինչո՞ւ չէ, շատ լավ տվյալներ ունենք, շատ լավ երիտասարդներ ունենք, ովքեր կարող են ոսկե մեդալներ նվաճել, բայց ամենակարևորը՝ դրա համար պայմաններ են պետք, որպեսզի այդ ամեն ինչը շատ բարեհաջող և գեղեցիկ ստացվի»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն էլ ասել է, թե չի հիշում՝ քանի անգամ է հայտնվել 10 լավագույն մարզիկների ցանկում, սակայն ամեն անգամ իր համար պատիվ է՝ լինել երկրի լավագույն մարզիկը:

«Այդ 25-ից եթե մեկն իմը լինի՝ շատ լավ կլինի»,- կեսկատակ- կեսլուրջ ասել է նա՝ անդրադառնալով վարչապետի նշած հեռանկարին:

Գրում է Mamul-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ