Մարզպետ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար-Azat TV
Սպորտ
22:30 15/02/2020

Մարզպետ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

92 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Գալստյանը պարտություն է կրել կիսաեզրափակիչ փուլում՝ 0։7 հաշվով զիջելով Շվեյցարիան ներկայացնող Սամուել Շերերին։

Այսպիսով՝ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուն է լինելու։

Իսկ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց սերբ Ստևան Անդրիա Միշիչին՝ 3:6

Հիշեցնենք, որ Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում նա գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանի հետ ու 5:0 հաշվով հաղթանակ է տարել:

Կիսաեզրափակչում Ջաբուրյանը պարտվեց թուրք մարզիկ Սուլեյման Աթլիին։ Գոտեմարտը ավարտվեց 6:3 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ