fbpx
Կրթություն

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է գիտական օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած պատվիրակներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Քաթարում տեղի ունեցած «IJSO 2019»-ի բնագիտական առարկաների միջազգային պատանեկան 16-րդ օլիմպիադայում Հայասատանն առաջին անգամ ներկայացրած և բրոնզե մեդալի արժանացած Վաղարշապատի Խ.Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի պատվիրակներին` տնօրեն Արուսյակ Մուրադյանի ուղեկցությամբ:

Քաթարի կրթության և բարձրագույն կրթության նախարարության հրավերով կրթօջախի աշակերտներ Անի Մանուկյանը, Վահան Սարգսյանը, Գայանե Վարդանյանը և աշակերտական խմբի ղեկավար, կենսաբանության ուսուցչուհի Անի Մկրտչյանը սույն թվականի դեկտեմբերի 3- 12-ը մասնակցել են Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին` մրցակցելով քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի բնագավառներում: Մրցույթն անցկացվել է երկու փուլով, որոնց ընթացքում աշակերտները հանձնել են տեսական, ապա` գործնական թեստեր:

Դպրոցի տնօրենի գլխավորությամբ շնորհավորելով օլիմպիադայում բրոնզե մրցանակի արժանացած աշակերտներին, նրանց խմբի ղեկավարին և կրթօջախի ողջ ուսուցչական կազմին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հաղթանակը համարել է տարեվերջյան կարևոր նվեր և բոլորին մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, որոնք, ըստ նրա, մեծ պատիվ են բերելու նաև Արմավիրի մարզին:

Հանդիպման ավարտին մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել օլիմպիադայի մեկնած աշակերտական խմբի ղեկավար, կենսաբանության ուսուցչուհի Անի Մկրտչյանին` կրթության բնագավառում ունեցած անբասիր աշխատանքային գործունեության համար:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ