fbpx
Աշխարհ

ՕԽ-ի Բելառուսի մարզուհին քննադատությունից հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Օլիմպիական խաղերին մասնակցած բելառուսցի թեթև ատլետ Քրիստինա Տիմանովսկայայի շուրջ։

Նա Instagram-ի իր էջում հայտնել էր, որ Բելառուսի պատասխանատու կառույցն իրեն ներառել էր այնպիսի մրցաձևում, որում ինքը մասնագիտացված չէ։ Խոսքը փոխանցումավազքի որոշակի տեսակի մասին է։

Այս դեպքից հետո Տիմանովսկայայի համար տոմս են գնել Բելառուսից ու ստիպել վերադառնալ երկիր։ Մարզուհին չի համաձայնել ու այս մասին ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեին ու ոստիկանությանը։

Ըստ տարածված տեղեկատվության՝ Ճապոնիայից հայտնել են, որ ատլետն այժմ ապահով ձեռքերում է, իսկ Չեխիայից նրան ապաստան են առաջարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ