Զինված Ուժեր

ԱՀ ՊԲ-ում անց են կացվել լայնածավալ մարտավարաշարային մարզումներ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, օգոստոսի 20-ից 21-ը ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները:

Անցկացված միջոցառման շրջանակներում իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, ճշգրտվել են խնդիրները, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտական դրվագներ, խնդիրներ են առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքները, որոնց՝ օգոստոսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկվել են բանակային բոլոր կառույցներն ու բոլոր կարգի զինվորականները, անցել են բարձր մակարդակով ու տարածաշրջանային հավանական զարգացումների տրամաբանության համատեքստում, ևս մեկ անգամ փաստելով, որ ՊԲ-ը ունակ է սահմանված ժամկետներում իրականացնել նախատեսված գործընթացներն ու համարժեք արձագանքել հնարավոր բոլոր զարգացումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ