Հասարակություն
11:30 16/12/2019

Մաշալյանը Հայաստանին ու Թուրքիային անուղղակի կոչ է անում երկխոսել միմյանց հետ․ Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կո՛չ հայրենակիցներիս՝ կապված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի կողմից Սենատի բանաձևի մասին արած հայտարարության հետ

Կոչ եմ անում այս անգամ շատ խիստ չարտահայտվել պատրիարքի մասին՝ ելնելով մի քանի գործոնից

1) Անկախ ամեն ինչից՝ չենք մոռանում, թե ինչ ժամանակներում և որ երկրում է գործունեություն ծավալում Ս․ Մաշալյանը, ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ 2010-ականների Թուրքիան (նեոօսմանիզմ) մեծապես տարբերվում է 2000-ականների Թուրքիայից (զրո խնդիր հարևանների հետ),

2) Պատրիարքը նոր է ընտրվել, դիրքերը դեռ բավականաչափ ամուր չեն, եկե՛ք ընդհանրապես իրատեսական ակնկալիքներ ունենալ (եթե ոմանք կարծել են, թե Մաշալյանը պետք է վեր կենար և ասեր՝ ապրի՛ ԱՄՆ-ը, ես ողջունում եմ, հալալ է և այլն, ապա չարաչար սխալվում են),

3) Ես դեմ չեմ, որ պատրիարքը սկզբի համար նման ձևով փորձի փոքր-ինչ շահել թուրքական իշխանությունների համակրանքը (եթե կա նման միտում), և հետո նոր՝ մեր բոլորի, այսինքն՝ այս փուլում առաջինը թուրքական իշխանություններ, հետո՝ հայկական կողմ,

4) ի վերջո, ինձ համար խոսքն այնքան էլ կարևոր չէ, ԿԱՐևՈՐԸ ԳՈՐԾՆ Է, և արդյունքում միգուցե ստացվի այնպես, որ այսօրվա հայհոյողների գոնե մի մասը սկսի վաղը գովել իրեն (իսկ դա կախված է, թե ինչ ուղի կընտրի Մաշալյանը),

5) տեսնել «մեդալի մյուս կողմը» ևս, նկատի ունեմ, որ պատրիարքի արած հայտարարության մեջ նկատել ոչ միայն այն մասը, որ նա ասում է, թող երրորդ ուժերը մեր ողբերգությունը չօգտագործեն իրենց շահերն առաջ մղելու համար (մենք ուզենք, թե չուզենք, միևնույն է՝ երրորդ ուժերն այդպես վարվելու են), այլև այն, որ նա Հայաստանին ու Թուրքիային անուղղակի կոչ է անում երկխոսել միմյանց հետ (հենց ինքն էլ կամուրջ կարող է դառնալ նման հարցերում),

6) Պատրիարքի պաշտոնը (անգամ անկախ նրանից, թե տվյալ պահին ով է զբաղեցնում այդ գահը) չափազանց կարևոր է ողջ հայության համար, այն պետք է պահպանել, եթե կցանկանաք իմանալ, թե ինչպիսի խնդիրներ կարող է լուծել պատրիարքը, ապա մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ համապատասխան հղումները»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ