fbpx
Իրավական

Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կարվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում նոյեմբերի 27-ին՝ Մաշտոցի պողոտայում։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ փոփոխությունը կատարվելու է Ֆրանսիայի հրապարակից Թումանյան փողոց երթևեկության ուղղության ճանապարհահատվածում․ տվյալ հատվածում չի արգելվի տրանսպորտային միջոցների կայանումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ, մեկ շարքով տեղակայման ձևով:

Ըստ աղբյուրի՝ սա արվում է Երևանի կենտրոնական ճանապարհահատվածներում մեքենաների կայանատեղիների ավելացման նպատակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ