Քաղաքականություն

Մաշվեց հակաիշխանությունը, ինչ խոսք, և հանրության մեջ առկա պայթյունավտանգ գոլորշիները բաց թողեցին. Ն. Այվազյան

Պուծինը հրեաներից ներողություն է խնդրել Լավրովի արտահայտության համար, իսկ Ռոբերտն Իշխանի ու Գեղամի դուրս տվածների համար դեռ չի խնդրել ներողություն, քանի որ ինքն էլ թքած ունի և ուսանողների վրա, և հանրությանը թշնամի է համարում, որ իրենց չեն միանում, բայց դա էլ հեչ՝ չի վախում ո՛չ ուսանողության, ո՛չ առհասարակ հանրության ցասումից:

Մաշվեց հակաիշխանությունը, ինչ խոսք, և հանրության մեջ առկա պայթյունավտանգ գոլորշիները բաց թողեցին: Եվ կեցցե Սերժը, որ Նիկոլի համար հակաիշխանության ներսում «պերեգարոտկա» է խաղում՝ իր թևերով համագործակցելով իշխանությունների հետ:

Իսկ մենք դեռ դիտարկում ենք ու ճանաչում այս պրոռուսական ուժերի գաղափարական մարգարիտները: Հատկապես՝ անշրջելիների կեղծ մարգարեությունները, որ վեհամբարձ իջնում են ու թմրեցնում հանրության կարևոր մի շերտի, խայծում մեկ այլ շերտի ու տուրք տալիս պրոռուսականության շարունակականությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ