fbpx
Իրավական

Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով նիստը դարձյալ հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ հետաձգվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների գործով դատական նիստը։

Բանն այն է, որ տուժող կողմի որոշ ներկայացուցիչներ չէին ծանուցվել նիստի օրվա և տեղի մասին։ Նախապատրաստական փուլի ավարտից հետո նախագահող դատավոր Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է կողմերի դիրքորոշումը այդ պարագայում նիստը շարունակելու վերաբերյալ։ Թե մեղադրող, թե պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ նիստը ենթակա չէր շարունակվելու։ Այսպիսով, այն հետաձգվեց։

Ինչ վերաբերում է ծանուցված և չներկայացած տուժողներին, դատարանը որոշեց նրանց ևս մեկ անգամ ծանուցել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման միջոցով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին՝ ժ․11։30-ին։

Աղբյուրը՝ Pastinfo.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ