fbpx
Իրավական

Մասիվցի Անդիկի սպանության մասով մեկ վարկած է առկա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` այս տարի Նոր Նորքի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:

Ըստ մեզ հասած լուրերի` իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ