fbpx
Իրավական
16:40 19/07/2019

Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են ոստիկանությանը

Մանրամասներ են պարզվել Մասիվցի Անդիկի սպանության գործից:

SHANTNEWS.am-ի աղբյուրների համաձայն՝ սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են: Պարզվել է նաև սպանությունն իրագործողի ինքնությունը: Նա, սակայն, փախուստի մեջ է:

Ըստ որոշ տվյալների՝ սպանության պատվիրատուները կապ չունեն քրեական աշխարհի հետ, նրանց ինքնությունը գաղտնի է պահվում:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը:

Այնուհետև հրապարակվել է մի տեսանյութ, ըստ որի, ձայնագրված է այն պահը, երբ կրակում են այսպես ասված՝«օրենքով գող» Անդիկի վրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ