fbpx
Առողջապահություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոնը սպասարկել է COVID-19-ով վարակված 1752 պացիենտի

ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի իր պաշտոնական էջում կիսվել է գրառմամբ, որում ասվում է․


««Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքների ամփոփում

Ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի մեր կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների:

COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։

Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։


Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Ցավով պետք է նշեմ, որ չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:

Վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:

Կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր:

Զրոյից ստեղծվել է շուրջ 300 նոր աշխատատեղ:

«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի պատասխանատու Գ. Ա. Սիմոնյան»։


https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2723245481249897

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ