Հայտնվել են iPhone 16 շարքի սմարթֆոնների լիցքավորման հզորության փորձարկման առաջին արդյունքները, որոնցով կիսվել է հայտնի ինսայդեր Ice Universe-ը։
«Ոլորտի հավաստի աղբյուրների համաձայն՝ գործնական փորձարկումներից հետո պարզվել է, որ iPhone 16 շարքի սմարթֆոնների առավելագույն լիցքավորման հզորությունը 39 Վտ է»,- գրել է Ice Universe-ը։
Հիշեցնենք, որ iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max սմարթֆոնները լիցքավորվում են 29 Վտ առավելագույն հզորությամբ։ Այսպիսով, Apple-ի նոր ֆլագմանները լիցքավորման հզորությամբ մոտ 35%-ով գերազանցում են նախորդ սերնդին։
Նախկինում հաղորդվում էր, որ չինական 3C կարգավորիչի տվյալներով՝ նոր iPhone-ներն ունեն մինչև 45 Վտ լարային լիցքավորման աջակցություն։
Ice Universe-ն առաջինն է ճշգրիտ խոսեց ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան են տրամադրում հարավկորեական հսկայի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։