fbpx
Կրթություն

ՀՊՄՀ-ի և Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի միջև սկսվել է համագործակցություն. ԿԳՄՍՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի նախաձեռնությամբ մեկնարկել է համագործակցություն Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Նպատակը ՀՊՄՀ-ի հոգեբանների և հոգեբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների մասնագիտական գիտելիքների վերազինումն է՝ արտակարգ, հետպատերազմյան և հետտրավմատիկ պայմաններում աշխատելու համար:

Օրերս կայացել է Չիկագոյի համալսարանի վարչական և մասնագիտական կազմի հետ առաջին առցանց հանդիպումը, որի ընթացքում ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Հարությունյանը ներկայացրել է ծրագրի վերաբերյալ համալսարանի տեսլականը` ընդգծելով ուսանողների ներգրավվածության, շարժունության և համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման կարևորությունն ու առաջնահերթությունը։ Առցանց քննարկմանը մասնակցել է նաև միջազգային հոգեբանության դոցենտ Պատրիցիա Պերեզը, որը ծանոթացել է առկա իրավիճակին և կարիքներին, ներկայացրել ծրագրի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակների հետ կապված իր տեսլականը։

Համագործակցության մեկնարկին կհաջորդեն նախագծի քննարկումները, հիմնավորումները և համատեղ աշխատանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ