Զինված Ուժեր

Մասնագիտական պարապմունքներ զորամասերից մեկում

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում ։

«2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 21-ից 22-ը կապի դասակի զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Անձնակազմին ներկայացվել է ինչպես կապի դասական, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը խնդիրների կատարման ընթացքում։ Պարապմունքների ավարտին զինծառայողները ստուգարք են հանձնել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ