fbpx
Կառավարություն

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովին

Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին և ելույթով հանդես եկել «Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայնությամբ ընդունված սկզբունքների և կանոնների ներքո հիմնարար քաղաքականության և գործընթացների ընդունման» թեմայով նիստին:

Իր ելույթի ընթացքում Գեղամ Գևորգյանը, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ ՄԱԿ համալիր կանոններն ու ընթացակարգը վերանայելու նպատակով։ Այն զարգացած և զարգացող երկրների մրցակցության և սպառողների պաշտպանության մարմինների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների համար համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հարթակ է, մրցակցության և սպառողների պաշտպանության հարցերով բարձր մակարդակի հանդիպում, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային հանրությանը շարունակելու բարձրացնել սպառողների բարեկեցության մակարդակը մրցակցային շուկաներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ