fbpx
Սպորտ

Լողանցում Սևանում․ մասնակցել են բազմաթիվ արտասահմանցի մարզիկներ

«Savage of Sevan» ընկերությունն արդեն հինգերորդ տարին է Սևանա լճի ավազանում և Սևանա լճի ազգային պարկի տարածքում կազմակերպում է տարբեր սպորտաձևերի միջազգային սիրողական մրցույթներ, որոնց մասնակցում են արտասահմանից ժամանած բազմաթիվ մարզիկներ:

Սեպտեմբերի 8-ին ռուսական «X-Waters» ընկերությունը «Savage of Sevan» ընկերության աջակցությամբ և համագործակցությամբ կազմակերպել է 1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում:

Լողանցումը սկսվել է Սևանա լճի թերակղզուց և ավարտվել հանդիպակաց ափում՝ Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրի լողափին: Մեկ ծովային մղոնը կազմակերպվել է Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրի ափամերձ տարածքում: Լողանցմանը մասնակցել են 250 լողորդներ՝ ՌԴ և ԱՊՀ տարբեր երկրներից:

Միջոցառմանը հրավիրվել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Առիթը կարևորել և լողորդներին հաջողություն է մաղթել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Լողորդներից առաջինը հակառակ ափ է հասել Դոնի Ռոստովի հայազգի բնակիչ Ալեկսանդր Սրաբունիանցը: Երկրորդ տեղում՝ Նատաշա Մակարսկան՝ Բելառուսից, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վլադիմիր Գապոկինը՝ Մոսկվայից:

«Savage of Sevan» ընկերության պատասխանատուները հավաստել են, որ Հայաստանը կդառնա սպորտային զբոսաշրջության գրավիչ կենտրոն տարածաշրջանում: Նրանց խոսքերով այս նախաձեռնությունը նշանակալից իրադարձություն է Սևանի տարածաշրջանի համայնքների համար:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզապետարանի պաշտոնականա կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ