Մշակույթ

Շուրջ 340 երեխա մասնակից են եղել ամանորյա հեքիաթի

«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․

«Լոռիում բնակվող արցախցի ընտանիքներ ու զոհված, վիրավոր լոռեցիների շուրջ 340 երեխա դեկտեմբերի 29-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հնարավորություն ունեցան մասնակից լինելու ամանորյա հեքիաթի:

Բոլոր բալիկները ստացան նաև ամանորյա նվերներ:

Հիշեցնենք, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 5000 երեխայի համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ