fbpx
Իրավական

Մասնավոր կարծիքները ՍԴ-ի համար իրավական հետևանք առաջացնել չեն կարող. ՍԴ հայտարարությունը

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.
1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:
4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:
5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

ք. Երևան 28.06.2019թ.

Հայատարարությունը ստորագրել են՝ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Հ.Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը, Ա.Պետրոսյանը»

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=709674969489320&id=567973740326111&__xts__[0]=68.ARAf9qxCkuMmx0z830GEgSxzQCLk87R4QYkSkCqeX2eOaHPktRlLrOA6lw-zdGow6Ic1-20t6q4PfvSp8p7u5M4qEFiH0NNkX4-SOvH8b0si4o5b87oYII1WlE0hKK-sLAYLFaAv9qnR-5bl4JO93FFkysQbJEV0npG1PrNoRUCRSYRAfht43WAW5M5eyNRd0rxtKLEY74OFbB-3-KPCR30io8duKu26oMlrxsb3MthwSPR52sGpFRz_QDisoWag-IsPpqdUKPbFkzZN_vbG_L-lgLUqN8VxIvsAUqKFGwJzpC0A5fDRIUKRGw7E2EyLOqxguiqXs6500XglQXw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ