fbpx
Մշակույթ

«Մատանիների տիրակալից» մինչև՝ «Բիթլզ»

«Մատանիների տիրակալը» եռապատումի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նոր վավերագրական ֆիլմ է նկարահանում բրիտանական հանրահայտ «Բիթլզ»(The Beatles) խմբի մասին : Այս մասին հունվարի 30-ին հաղորդել է «Guardian»-ը։
Ռեժիսորը արդեն պայմանագիր է կնքել ֆիլմի համար, որի մեջ կներառվեն նաև խմբի կողմից «Let It Be» ալբոմը ձայնագրելիս նկարահանված հոլովակները: «Թող այդպես լինի» (Let It Be) լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 1970թվականին Մայքլ Լինդսի-Հոգի կողմից՝ նույնպես նկարահանված էր այդ հոլովակների հիման վրա:

Ջեքսոնը համագործակցում է «Բիթլզ»-ին պատկանող« Apple Records» ձայնագրման ստուդիայի հետ:
«Խմբի բաժանումից 18 ամիս առաջ, Մայքլ Լինդսեյ-Հոգգի կողմից արված բոլոր ձայնագրությունները դիտելուց հետո, կարող եմ ասել, որ սա ուղղակի պատմական գանձ է: Ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ նրանք ինձ վստահեցին այս տեսահոլովակը », – ասել է ռեժիսորը:

Թերթը նշում է, որ 1980-ականների վերջից սկսած «Թող այդպես լինի» ֆիլմի վերաարտադրության բոլոր փորձերը անհաջողության են մատնվել: Ջեքսոնի նոր ֆիլմը կներառի ձայնագրություններ, որոնք չեն եղել Լինդսեյ-Հոգի տարբերակում: Ֆիլմի ստեղծման ժամանակ մասնագետները կօգտագործեն տեսաժապավենի վերականգնման հատուկ տեխնոլոգիա, ներառյա՝լ սեւ եւ սպիտակ ժապավենները գունավորող:

Նշենք, որ անցյալ տարի Ջեքսոնն հանդես եկավ Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող՝ «Նրանք էլ երբեք չեն մեծանա» (They Shall Not Grow Old) վավերագրական ֆիլմով:

Աղբյուր ՝https://rtvi.com
Թարգմանությունը՝ https://azat.tv

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ