fbpx
Հասարակություն

Մաթևոսյանի թանգարանի կառուցման համար կառավարությունը ներդրումներ չի արել

Հրանտ Մաթևոսյանի Մշակութային Կենտրոն Թանգարանի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը գրառում է կատարել Facebook-ում:

Մաթևոսյանը հայտնում է,որ հեղափոխությունից հետո, այս 2 տարիների ընթացքում կառավարոությունը ոչ մի դրամ չի ծախսել, գոնե շենքը պահպանելու համար:

«2018-ի հեղափոխոությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՓՈՂ ( գոնե շենքը պահպանելու համար ) չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը,չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծաշսերը հոգալու պայմաններ: Նույնիսկ կառույցն առայսօր ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՉԷ:

2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առայսօր: Անցած ինը ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ ԵՆ, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ, կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է` որ չհասկանան:

ՍԱ ՍԱԲՈՏԱԺ Է, կամ եթե կուզեք` ԻՆՔՆԱՍԱԲՈՏԱԺ: Սրա հանգուցալուծումը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը ԵՐԿՈւ A4 ձևաչափի ԷՋ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը:

https://www.facebook.com/david.matevossian/posts/10157027510372385

Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ իսկ մանրակրկիտ և էապես ճշգրիտ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: Ստորև տեղադրում եմ: Տեսեք` վերջինը մյուս երկուսին որքանով է համապատասխանում…

Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք: ՉԵՆՔ ՀԱՆԳԵԼ: Քանի որ Ձեր հանձնարարականի տառին և ոգուն համապատասխան միայն համահեղինակներս ու ես ենք գործ արել և ստեղծել պրեզենտացիան, որը պարզվեց միայն հանրությանն էր պետք ու…թերևս Ձեզ, բայց ոչ խորհրդակցությանը ներկա Ձեր ենթականերին:

ԶԶՎԵԼ ԵՄ արդեն, բայց պատրաստ եմ ՍԻՐՈՎ, համահեղինակներիս հետ միասին ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ այդ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել:

Ամոթ է այսպես շարունակելը: Անպատիվ է»,-գրել է Մաթևոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ