fbpx
Առողջապահություն

5.2 մլրդ դրամ հատկացվեց պետպատվերով մատուցվող բուժծառայություններին

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Կառավարության առաջիկա նիստին նախարարությանը կհատկացվի հավելյալ 5.2 միլիարդ դրամ, որով կապահովվի պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը:

«Տարվա առաջին եռամսյակի արդյունքում, իրականացնելով հետազոտություն մեր իրականացրած տեմպերի մասով, կատարել ենք կանխատեսում տարվա դիմելիության հետ կապված: Մենք ունենք դիմելիության աճ: Պետք է ասեմ, որ դա պայմանավորված է քովիդով: Քովիդի հետևանքով մենք ընդհանուր առմամբ ունենք հիվանդացության աճ:

Դիմելիության աճը պայմանավորված է նաև հետպատերազմական ընթացքով, որը հանգեցնում է լրացուցիչ առողջապահական կարիքների: Արված կանխատեսման համաձայն՝ դիմել ենք Կառավարությանը, և Կառավարությունն արդեն իսկ այս հինգշաբթի կհաստատի հավելյալ 5.2 միլիարդ դրամի հատկացում առողջապահության նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերի մասով, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվի հավելյալ միջոցներով: Մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերից»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը շեշտեց, որ հերթագրման համակարգը պետք է պահպանվի, քանի որ դա առողջապահական կայուն համակարգ ունենալու կարևոր բաղադրիչներից է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ