fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանում մատը ինչի վրա դրեց՝ դարձավ իրենը. Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում.

«30 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանում մատը ինչի վրա դրեց՝ դարձավ իրենը.հանքեր, էներգակիրներ, ստրատեգիական նշանակության ենթակառուցվածքներ, կապի միջոցներ և այլն։

Սրանց տնօրինումը ամբողջությամբ հանձնվեց ռուսական պետական կամ մասնավոր ընկերություններին բիզնեսի տեսանկյունից ծիծաղելի պայմաններով։

Ռազմական ներկայության ու դրա շուրջ կնքված միջպետական համաձայնագրերի մասին էլ չեմ ասում, բոլորս տեսել ու դեռ տեսնում ենք։

Ու այս ամենը ներկայացվում էր որպես Արցախի «փրկագին», իբրև թե դա արվում էր, որ օրհասական պահին Ռուսաստանը մեր կողքին լինի։ Պահը եկավ, մնացածն էլ իր հետևանքներով բոլորս տեսանք ու դեռ տեսնում ենք…

Ու էսքանից հետո դեռ գտնվում են առանձնակի նշանակության առանձնյակներ, ովքեր իրենց թույլ են տալիս ասել, իմա՝ մեր դաշնակիցը պատերազմի մեջ է, իսկ մենք ոչ մի բանով նրան չենք օգնում, այ, այ, ա՜յ…

Լավ, մարդ ինչքա՞ն պիտի անմեղսունակ ու պրոպագանդայի գերի լինի կամ անհայրենիք ու անպատիվ ողորմելի, որ հանուն Նիկոլին և նրա վարչակազմին վատաբանելու ու հայհոյելու առիթ ստեղծելու՝ նման մտքեր երկնի լույս աշխարհ…», – գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ