Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշներից ևս մեկը լքեց պայքարը: Որակավորման փուլում հաղթելուց հետո, Սարգիս Հովսեփյանը 0-11 հաշվով պարտվեց 1/8 եզրափակչում:
Գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից և առաջին իսկ գոտեմարտում հաղթեց՝ նվաճելով 1/4 եզրափակչի ուղեգիր: