Հասարակություն

Մայիսի 14-ին կիարականցվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթը

Լիբանանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ում գրառում է կատարել: Դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 4-ին տեղի կունենա Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթը:

«Հայտնում ենք, որ ս.թ. մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից: Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով:
Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով»,-գրել է դեսպանատունը:

https://www.facebook.com/armembleb/posts/2593389000907813?__xts__[0]=68.ARDPVau3HoVkCIXs3sb6_RCrCd845cmr_fJ3elqh5GiQP4v_Mi6KPfysx5ivH9Zg2CdhSib0FyuI9_EN8BaylE3WZu-piFy1810HpPmwKH7pY_PsexMXxFSmNiY1wOeCVNAdP9pMl4y82Yh7U0e3bc6lCQsL9GDpqNXLhd769iWWqiNNxDhrYZGmffQ-KVndel2lPL4nW2oGawOUxDs94Iu9uZ76dytOFX2Z4AKYxlB4hOsvWaMpZZcIDqcVZnyFjTDT7-Qf3gnaJ41IwJihUkAnlXe6uAflfkSQRpXq3mowWVnot_ck7O_iPy7Ekk1ElPfe7csPLN-0AKws0a3bondG&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ