Աշխարհ

Մայիսի 14-ին Ռադան կորոշի Ուկրաինայի նախագահի երդմնակալության օրը

Մայիսի 14-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի խմբակցություններն ու խբերը կորոշեն՝ համաձայն են արդյոք երդմնակայությունը մայիսի 19-ին նշանակելու նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկին։ Այս մասին հայտնել է «ընդդիմադիր բլոկ» խմբակցության ղեկավար Վադիմ Նովինսկին։

«Բոլորն ի գիտություն են ընդունել այդ ամսաթիվը։ Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները խոստացել են, որ մայիսի 13-ի երեկոյան կամ 14-ի առավոտյան իրենց խմբակցություններում կկայացվեն որոշումներ։ Մայիսի 14-ին Ուկրաինայի նախագահի երդմնակալության օրվա մասին հարցը կքվեարկվի Գերագույն ռադայի դահլիճում»,- շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Վադիմ Նովինսկին։

Մայիսի 4-ին Գերագույն ռադայում կայացել է Վ․ Զելենսկու հանդիպումը խորհրդարանի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ։ Զելենսկին առաջարկել է երդմնակալությունը նշանակել մայիսի 19-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ