fbpx
Հասարակություն

Մայիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի Աշտարակ քաղաքի աջափնյա հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի աջափնյա հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ