Հասարակություն

Մայիսի 25-ին սպասվում են Միսնկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները

Քաղավիացիայի կոմիտեն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մայիսի 25-ին սպասվում են Միսնկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները։

« Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Միսնկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ