fbpx
Հասարակություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկավա-Երևան չվերթը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 29-ին տեղի կունենա Մոսկվա-Երևան չվերթը:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Ս. թ. մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=936845556757681&id=118681645240747

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ