Հասարակություն

Մայիսի 4-ից կբացվեն գեղեցկության սրահները

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը նշել է, որ մայիսի 4-ից՝ երկուշաբթի օրվանից հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի։

«Հանվելու են գրեթե բոլոր տեսակի տնտեսական գործունեության սահմանափակումները։ Որոշ տեսակի տնտեսվարողների համար լինելու են ուղեցույցներ, թե ինչպես ապահովել աշխատակիցների անվտանգությունը։

Աշխատելու են վարսավիրանոցները և գեղեցկության սրահները։

Սրճարաններից և ռեստորաններից աշխատելու են նրանք, որոնք բացօթյա տարածքներ ունեն։ Փակ տարածքներում սպասարկումն արգելված է լինելու»,- ասված է գրառման մեջ։

📢Մայիսի 4-ից՝ երկուշաբթի օրվանից📍Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք…

Geplaatst door Գնել Սանոսյան/Gnel Sanosyan op Vrijdag 1 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ