fbpx
Հասարակություն

Մայիսի 5-ին փակ կլինի Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհահատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Մայիսի 5-ին, ժամը 11:00-ից մինչ 19:00-ն Լոռու մարզի Թումանյան քաղաքից դեպի Ալավերդի քաղաք տանող ավտոճանապարհահատվածը (Օձունի խաչմերուկ) փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով:

Աղբյուրը՝ mes.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ