fbpx
Հասարակություն

Մայիսի մեկը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է

Մայիսի 1-ին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: Տոնը սկզբում կոչվել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր».

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:

1886թ-ի մայիսի 1-ին 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով ամերիկացի բանվորները գործադուլ էին կազմակերպել Չիկագոյում։ Ակցիաներն ավարտվեցին ոստիկանության հետ արյունալի բախումով։

1889թ․ հուլիսին 2-րդ Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին ամենամյա շքերթներ անցկացնելու որոշում կայացրեց։ Հետագայում օրը տոնական դարձավ աշխարհի շատ երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ