Մայք Փենսը մեկուսացմամբ է սպառնացել Մադուրոյին աջակցող երկրներին

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
1538661280825

Ամենադիտվածներ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցող երկրներին սպառնացել է մեկուսացմամբ։

«Եթե դուք շարունակեք աջակցել այդ ռեժիմին, այն միայն կմեկուսացնի Ձեր երկրները համաշխարհային արենայում»,-ասել է Փենսը Բոգոտայում՝ Լիմայի խմբի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Մադուրոյի նկատմամբ էլ ավելի խիստ պատժամիջոցների սահմանման մասին։

ԱՄՆ փոխնախագահն աջակցություն է հայտնել Վենեսուելայի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին։ Նա կոչ է արել Լիմայի խմբի երկրներին սառեցնել վենեսուելական նավթային PDVSA ընկերության ակտիվներն ու վենեսուելական ակտիվների նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Գուայդոյին։

Ամենաթարմ