Հասարակություն
13:19 27/03/2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հանրապետական աղոթք

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը Facebook-ի էջում գրառում է կատարել․

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ
Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00֊ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1֊ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ