fbpx
Երևան

ԵՄ-ն Երևանի համար. մայրաքաղաքի 40 շենք օգտվում է արևային էներգիայից

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։

Ծրագիրը ներառում է 90 շենք։

«Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հաջորդիվ կայացել է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են իրականացված աշխատանքները, ծրագրի 2-րդ փուլի համար գնումների գործընթացի, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր», – ասվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ