fbpx
Հասարակություն

Մայթեզրը սահել է դեպի շինհրապարակի փոսը․ փլուզում Գոգոլի փողոցում

Այսօր՝ մայիսի 25-ին՝ ժամը 08։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը, ճանապարհը երթևեկելի է: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ, հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ