Առողջապահություն

Մազաթափությունը կանխարգելող բնական միջոցներ

karmir sox Մազաթափություն

Այս խնդիրը բոլոր ժամանակներում ակտուալ է եղել, որն էլ եղել է պատճառ տնական դեղամիջոցների բաղադրատոմսերի փոխանցումը սերնդե սերունդ:

Հետազոտությունները ցույց են տվել կարմիր սոխի արդյունավետությունը։ Այն զգացվում է մեկ ամսից: Սոխի հյութով դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 գլուխ սոխ լվանալ, կտրատել և քամել հյութը: Ստացված հյութին ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր և փայտե գդալով լավ խառնել, որից հետո դեղամիջոցը պատրաստ է:

Անհրաժեշտ է գլխամաշկը մերսել այս խառնուրդով մի քանի րոպե, ապա թողնել այդպես 15-30 րոպե։ Կարելի է թողնել մինչև 1 ժամ: Այնուհետև լվանալ ձեր սովորույթով: Այս գործողությունը պետք է կրկնել ամսական 2-3 անգամ:

Սոխի հյութը կարգավորում է գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչպես նաև պարունակում է ծծումբ, որն էլ նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ խթան է մազի աճի համար:

Հնագույն բաղադրատոմս է նաև մեր խոհանոցում գտնվող բաղադրիչներից պատրաստված խառնուրդը: Վերցնել 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գալ դարչին և ձիթայուղ: Այս բոլորը լավ խառնել, որից հետո քսուկը պատրաստ է: Խառնուրդը մերսելով պետք է տարածել գլխամաշկի վրա։ Այդպես թողնել 15 րոպե, որից հետո լվանալ ըստ սովորույթի:

Այս խառնուրդը ամրացնում է մազարմատները: Այն կարելի է օգտագործել մի քանի օր ամսվա մեջ ըստ ցանկության:

Եթե վերը նշված բաղադրիչներից ունեք ալերգիա, դեղատոմսից մի օգտվեք:

Եղեք առողջ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ