«Ստրասբուրգի» դեմ հաղթական խաղից հետո լուրեր են տարածվել, թե թե իբր խաղի ընթացքում Կիլիան Մբապեին սուլել են։
Այս հարցին անդրադարձել է նաև Մաուրիսիո Պոչետինոն և նշել է, որ ինքը ոչ մի սուլոց չի լսել։
«Ես ոչ մի սուլոց չեմ լսել: Գոհ եմ նրա խաղից: Նա գիտի՝ ինչ անել խաղադաշտում և շատ լավ խաղ անցկացրեց: Կիլիանը նույն կերպ պետք է շարունակի»,-ասել է Պոչետինոն:
Հիշեցնենք, որ «Ստրասբուրգի» դեմ խաղում Մբապեն դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Վերջին շրջանում թեժացել են խոսակցությունները Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության շուրջ. մասնավորապես՝ Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելուց հետո