fbpx
Սպորտ

Մբապեն բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա 2 խաղերը․ Դեշամի որոշումը

ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «ՊՍԺ»-«Գալաթասարա» խաղի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել: Այդ պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի ու Թուրքիայի հավաքականների հետ խաղերը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:

Մբապեն լրացուցիչ հետազոտություն է անցել, որը ցույց է տվել, որ վիճակը բարելավվում է։ Այնուամենայնիվ, հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է ռիսկի չենթարկել խաղացողի առողջական վիճակը:

Ֆուտբոլիստը արդեն լքել է հավաքականի շարքը:

Նրան կփոխարինի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասսան Պլեան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ