ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն ներքին առաջնության «Նիմի» հետ խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը նվիրել է թիմի 8-ամյա երկրպագու՝ Լուկային, ով պայքարում է քաղցկեղի դեմ։
Գոլից հետո Մբապեն բարձրացրել է մարզաշապիկը, որի արդյունքում տեսախցիկների առջև երևացել է տակի շապիկի վրայի գրվածը․
«Դիմացիր, Լյուկա, ես քեզ հետ եմ»:
Լուսանկարները ֆուտբոլիստը հրապարակել է Twitter-ի իր էջում։
😘❤️… pic.twitter.com/TOMJDpdYHQ
— Kylian Mbappé (@KMbappe) October 16, 2020