ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոն»-ի դեմ խաղին: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Նախօրեին աշխարհի չեմպիոնը մարզվել է թիմի ընդհանուր խմբում:
Ֆրանսիացու մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի այսօր:
Դե իսկ Էդինսոն Կավանին անհարմարություն է զգացել ազդրի շրջանում: Ուրուգվայցին մարզվել է անհատական ծրագրով:
ՊՍԺ-ն «Լիոն»-ի հետ կխաղա սեպտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 23:00-ին: